երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայտնի է որքան մարդ է Հանրապետության հրապարակում մասնակցել հանրահավաքին

Հայտնի է որքան մարդ է Հանրապետության հրապարակում մասնակցել հանրահավաքին

Երեկ Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է «Ազգային ճակատ»-ը։

Հավելենք, որ ԻՔՄ-ն նույնպես իրականացրել է մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցների հաշվարկը։ Ըստ հաշվարկի՝ 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ:

Իսկ «ՌԻԱ Նովոստի»-ի տվյալներով հրապարակում և հարակից փողոցներում առնվազն 20 հազար մարդ կար։

Հիշեցնենք, որ շարժումը սկսվել էր մայիսի 4-ին, երբ ցուցարարների մի խումբ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվել է Երևան։ 

 

  • Կիսվել: