ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մհեր Մկրտումյանը համատեղության կարգով նշանակվել է Բահրեյնի Թագավորությունում ՀՀ դեսպան

Մհեր Մկրտումյանը համատեղության կարգով նշանակվել է Բահրեյնի Թագավորությունում ՀՀ դեսպան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը համատեղության կարգով նշանակվել է Բահրեյնի Թագավորությունում ՀՀ դեսպան: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանին, համատեղության կարգով, նշանակել Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

  • Կիսվել: