Հայտնի է Պուտինին ամուսնության առաջարկ արած աղջկա երկտողի բովանդակությունը
Երիտասարդ աղջիկը Պուտինին ամուսնության առաջարկ է արել մարտի 6-ին, երբ ՌԴ նախագահն այցելել է Իվանովո և շփվել տեղի բնակիչների հետ: Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովայի՝ Վլադիմիր Պուտինին փոխանցած երկտողում գրված էր իրեն կնության առնելու առաջարկի և նյութական խնդիր ու երեխաներ չունենալու մասին:
Lenta.ru-ի փոխանցմամբ երկտողի լուսանկարը մարտի 8-ին ցուցադրել են «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ: «Յուլիա, քաղաք Իվանովո: Կնության առեք ինձ: Ես 28 տարեկան եմ, առանց երեխաների և նյութական խնդիրների»,- ասվում է աղջկա ուղերձում:
Այս տողերը Յուլիան գրել է իր իսկ լուսանկարի հետևի կողմում: Նա Պուտինին է փոխանցել իր լուսանկարներից երկուսը: