չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սինգապուրի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Սինգապուրի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ մայիսի 15-ին կլքի պաշտոնը՝ առաջարկելով իր պաշտոնում Սինգապուրի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգի թեկնածությունը։

«Ես կլքեմ վարչապետի իմ պաշտոնը 2024 թվականի մայիսի 15-ին, իսկ Լոուրենս Վոնգի երդմնակալությունը, որպես հաջորդ վարչապետ, տեղի կունենա նույն օրը։ Ես խնդրում եմ բոլոր սինգապուրցիներին լիակատար աջակցություն ցուցաբերել Լոուրենսին և նրա թիմին և աշխատել նրանց հետ՝ Սինգապուրի համար պայծառ ապագա ստեղծելու համար»,- գրել է Լի Սյանլունը։

  • Կիսվել: