երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վրաստանի խորհրդարանում նիստի մեկնարկից առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև

Վրաստանի խորհրդարանում նիստի մեկնարկից առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև

Ընդդիմության և խորհրդարանական մեծամասնության անդամների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանում՝ լիագումար նիստի մեկնարկից առաջ, որտեղ պետք է շարունակվեր օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկումը։ Միջադեպի կադրերը տարածել է Mtavari Arkhi հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ընդդիմությունը բողոքել է, որ նախորդ օրը բողոքի ակցիայի ժամանակ հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Լևան Խաբեիշվիլիին:

Սա դժգոհություն է առաջացրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների մոտ, ովքեր պաշտպանում են ուժայինների գործողությունները։ Բանավոր վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: