երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մեծ է գայթակղությունը ասելու՝ պետք է աննահանջ լինենք և կռիվ տանք յուրաքանչյուր մետրի համար. Մարությանը՝ Տավուշի մասին

Մեծ է գայթակղությունը ասելու՝ պետք է աննահանջ լինենք և կռիվ տանք յուրաքանչյուր մետրի համար. Մարությանը՝ Տավուշի մասին

ԼՂ հակամարտության վերաբերյալ մեր դիրքորոշումը շատ պարզ է. այն հիմնվում է Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու անառարկելի իրավունքի վրա: Այս մասին, այսօր «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարում իր ելույթում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ուժի եւ ուժի կիրառման սպառնալիքի կիրառմամբ եւ էթնիկ զտումների միջոցով հնարավոր չէ չեղարկել Արցախի հայության իրավունքները: Արցախցիները իրենց հազարամյա հայերնիքում ապրելու եւ արարելու հնարավորություն պետք է ունենան»,-ասաց նա:

Նա խոսեց նաեւ Տավուշում ընթացող իրադարձությունների մասին. «Իհարկե, մեծ է գայթակղությունը ասելու, որ մենք պետք է աննահանջ լինենք եւ կռիվ տանք յուրաքանչյուր մետրի եւ դիրքի համար:Կարծում եմ, հատկապես Արցախի աղետից հետո մենք պետք է ավելի զգույշ լինենք բառերի ընտրության հարցում: Մենք տեսանք, թե ինչ աղետի բերեց իշխանությունների առավելապաշտությունն ու պոպուլիզմը, երբ այդ նույն մարդիկ, որոնք այսօր հրաժարվում են անգամ «Արցախ» բառն օգտագործելուց, այն ժամանակ հայտարարում էին, որ Արցախը Հայաստան է եւ վերջ: Պետք է դուրս գալ պոպուլիզմի եւ ականջահաճո ճառերի շրջափուլից: Կապ չունի, որ մենք այսօր  ընդդիմություն ենք: Մենք պետք է մեր խոսքը կառուցենք ամենայն պատասխանատվությամբ:

Հետեւաբար, երբ կարծիք են հարցնում Տավուշի դեպքերի վերաբերյալ, ես ասում եմ, որ  բովանդակային կարծիք կազմելու համար ես պետք է տիրապետեմ բանակցային բոլոր մանրամասնություններին, իսկ մենք բնականաբար, նման տեղեկատվության չենք տիրապետում:

Բայց մենք մի բան հաստատ գիտենք՝ այն իշխանությունը, որ այս տարիների ընթացքում հազար ու մի  սահման է խախտել, հազարումի խոստումից հետ է կանգնել, այն իշխանությունը, որ խոսք է տվել Արցախի անկախության երաշխավորում, հետո խոսք է տվել, որ նշաձողի իջեցման պարագայում կկարողանա արցախցիների անվտանգությունն ապահովել, հետո հրժարվել է անգամ Արցախ բառից, այս իշխանությունն այլեւս կորցրել է Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերով զբաղվելու լեգիտիմ իրավունքը»,- ընդգծեց Մարությանը:

  • Կիսվել: