երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա. Ալիև

Հայաստանի հետ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դրական միտում է արձանագրում Հայաստանի հետ խաղաղության գործընթացում։

«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ: Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմից պատրաստված փաստաթղթի հիման վրա: Այժմ մենք խաղաղության գործընթացում դրական միտում ենք տեսնում, սահմանների սահմանազատումը սկսվել է, ոչ միայն սահմանազատում, այլ նաև սահմանագծում»,- հայտարարել է  Ալիևը։

Նրա խոսքով` սահմանի սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի։

Ալիևը հավելել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում։

  • Կիսվել: