Reuters-ը աշխարհի ամենաստախոս լրատվամիջոցն է. Իլոն Մասկ
Ձեռնարկատեր և աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, X սոցիալական ցանցում անգլիական Reuters լրատվական գործակալությանը անվանել է աշխարհի ամենաստախոս մեդիան։
«Հիմնական լրատվամիջոցները ստում են իրենց լսարանին նույնքան հեշտությամբ, որքան շնչում են, իսկ Reuters-ը ամենավատն է»,- գրել է նա։
Իլոն Մասկը նախկինում ասել է, որ Ամերիկայի քաղաքացիները գաղափար չունեն ամերիկյան կառավարության գրաքննության ուժի մասին։