Պուտինն ընդգծել է, որ հակառակորդն իրենց չի կարող վախեցնել
Հակառակորդին չի հաջողվի վախեցնել ռուս ժողովրդին: Այս մասին Դումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
՛՛Ես վերջերս ասել եմ՝ այդ ու՞մ է որոշել վախեցնել մեր հակառակորդը, ռուս ժողովրդի՞ն, Ռուսաստանի բազմազգ ժողովրդի՞ն: Նման բան երբեք չի եղել և երբեք չի լինի՛՛,-ասել Է նախագահը։