չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում շինարարության ոլորտում Մինսկի մասնակցությունն ու իրավիճակը Կովկասում

Լուկաշենկոն և Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում շինարարության ոլորտում Մինսկի մասնակցությունն ու իրավիճակը Կովկասում

Սանկտ Պետերբուրգում կայացել է Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Երկու երկրների նախագահների հանդիպման մանրամասների մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունում, փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն։

Երկու երկրների նախագահները քննարկել են Բելառուսի նախագահի առաջիկա այցն Ադրբեջան:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, պայմանավորվել են, որ միջկառավարական հանձնաժողովի և երկու երկրների կառավարությունների պատասխանատուները կմշակեն առաջիկա տարիների համատեղ աշխատանքի միջոցառումների ծրագիր: Այդ թվում՝ համատեղ կոոպերացիոն նախագծեր արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և ռազմարդյունաբերական համալիրի ոլորտներում։

«Ադրբեջանի նախագահը հաստատել է Բելառուսի առաջարկը՝ մասնակցել Ղարաբաղում ենթակառուցվածքային օբյեկտների արդիականացմանն ու շինարարությանը։

Բնականաբար, քննարկել ենք նաև միջազգային օրակարգը. Ադրբեջանի ղեկավարը մանրամասն տեղեկացրել է բելառուս գործընկերոջը Կովկասում տիրող իրավիճակի մասին», - գրում է բելառուսական լրատվամիջոցը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: