երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել

Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել

Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների բախումերի ժամանակ վեց իրավապահ մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ–ն։

Հիշեցնենք՝  Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի։ Նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ տեղի է ունեցել երեկ, և այսօր ևս պատգամավորները կշարունակեն երկրորդ ընթերցմամբ քննարկել այն։

Խորհրդարանում անվտանգության հատուկ ռեժիմ է գործում օրենքի դեմ բողոքների պատճառով:

  • Կիսվել: