չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
 Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով

Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով

Վարորդը դանակահարել է մայթին կայանելու համար իրեն նկատողություն արած մոսկվացուն, քրեական գործ է հարուցվել, հանցագործին փնտրում են, լրագրողներին հայտնել են Մոսկվայի Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունից։

Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին մեքենան կայանել Մոսկվայի Կրասնոդարսկայա փողոցի տներից մեկի մուտքի մայթին։ Սա առաջացրել է տեղի 24-ամյա բնակչի դժգոհությունը, որը նկատողություն է արել վարորդին։ Արդյունքում 21-ամյա երիտասարդը հարձակվել է մոսկվացու վրա, ծեծի ենթարկել նրան, ապա դանակով հարվածել որովայնին։ Ստացած վնասվածքներից տղամարդը հիվանդանոցում մահացել է, հանցագործը դիմել է փախուստի։

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն):

Քննիչները և քրեագետներն արդեն առգրավել և ուսումնասիրել են քաղաքի տեսախցիկների տեսագրությունները: Կասկածյալի ինքնությունը հստատվել է, նրա գտնվելու վայրը պարզվում է։

  • Կիսվել: