երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը

Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը

Տավուշում իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ակցիա է իրականացվել Սպիտակ-Տավուշ ճանապարհին։ Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Ասատրյանը տեսանյութ է սոցցանցում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են քաղաքացիներն արգելափակել ճանապարհը։ Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը։

«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում, ա՛յ ժողովուրդ, հասկանո՞ւմ եք՝ ինչ ա կատարվում մեր երկրում»,- ասում է բողոքող քաղաքացին։

Կադրերում նաև հոգևորականներ են երևում։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

  • Կիսվել: