երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Աշխարհի տարբեր երկրներում հայն ունի խելացի, աշխատասեր ու ստեղծարար մարդու համբավ. Արմեն Սարգսյան

Աշխարհի տարբեր երկրներում հայն ունի խելացի, աշխատասեր ու ստեղծարար մարդու համբավ. Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Աշխատանքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:

«Այսօր աշխատանքի ու աշխատավորի տոնն է:

Մեր ժողովուրդը միշտ էլ աչքի է ընկել  աշխատասիրությամբ ու աշխատանքի  հանդեպ հարգանքով: Այսօր էլ աշխարհի տարբեր երկրներում հայը պահանջված ու հմուտ մասնագետ է, ունի խելացի, աշխատասեր ու ստեղծարար մարդու համբավ:

Աշխատող, արարող քաղաքացին իր երկրի  հաջողության յուրատեսակ երաշխավորն  է: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ոք ունենա արժանապատիվ աշխատանքով պատշաճ կենսամակարդակ ապահովելու  հնարավորություն»,- նշել է նա:

  • Կիսվել: