երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը շնորհավորել է աշխատավորների Մայիսի 1-ը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը շնորհավորել է աշխատավորների Մայիսի 1-ը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը մայիսի 1-ի առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով։

Ուղերձում մասնավորապես ասված է․ «Մայիսի 1-ը աշխատավորների համաշխարհային օրն է, որը, ամեն տարի նշելով, մենք արժևորում ենք աշխատողների և արհմիությունների ձեռքբերումները: Պատմությունը ցույց տվեց, որ առանց աշխատողների և նրանց ներդրած ջանքերի հնարավոր չէ ունենալ զարգացում և առաջընթաց: Մեր օրերում աշխատավորների օրը նշում ենք մեր առջև ունենալով բազմաթիվ մարտահրավերներ՝ թե՛ աշխատանքային, թե՛ սոցիալական, թե՛ անվտանգային հարցերում»:

Նշվում է, որ շարունակական պատերազմները և կոնֆլիկտները սպանում են բազմաթիվ անմեղ աշխատողների, խաթարում են պետությունների տնտեսությունները, աշխատանքային հարաբերությունները:

«Չնայած առկա ճգնաժամերի ֆոնին՝ արհմիությունները շարունակում են պայքարել սոցիալական արդարության, հավասարության, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների և, ընդհանուր առմամբ, արժանապատիվ աշխատանքի համար, որին կարելի է հասնել միայն առողջ կոլեկտիվ բանակցությունների և սոցիալական գործընկերության կայացման միջոցով: Որպես տեսլական ունենալով արժանապատիվ աշխատանքային աշխատանքը՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մաղթում է բոլորիս խաղաղություն և միասնականություն»,-ասվում է ուղերձում:

  • Կիսվել: