ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՔՏՀԱ տեսչական մարմինը 102 տոննա կշռով բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոց է հայտնաբերել

ՔՏՀԱ տեսչական մարմինը 102 տոննա կշռով բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոց է հայտնաբերել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության  տեսչական մարմինը շարունակում է խիստ վերահսկողությունը միջպետական, հանրապետական նշանակության  ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Հուլիսի 14-ին և 15-ին Տեսչական մարմինը  կշռումն իրականացրել է Արմավիրի մարզում։ Միջպետական Մ-3 և Մ-5 ավտոմոբիլային ճանապարհների տարբեր հատվածներում կշռվել են 19 տրանսպորտային միջոց։ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից հայտնաբերված խախտումներից մեկն աննախադեպն է եղել՝ մինչ այժմ իրականացված վերահսկողության ողջ  ժամանակահատվածում։

«Սարդ տրանս» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցը  թույլատրելի զանգվածը գերազանցել է ավելի քան 60 տոննայով՝ իրականացնելով 102 տոննա կշռող բեռնափոխադրում։ Նշենք, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 40 տոննան է։

2 օրվա  ընթացքում Տեսչական մարմնի կողմից վերահսկողության արդյունքում կազմվել է 15 վարչական արձանագրություն, նշանակվել՝ 3 միլիոն ՀՀ դրամի տուգանք։

  • Կիսվել: