ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Այս տարի Հայաստանում կտնկվի մոտ կես միլիոն ծառ․ Էրիկ Գրիգորյան

Այս տարի Հայաստանում կտնկվի մոտ կես միլիոն ծառ․ Էրիկ Գրիգորյան

Հայաստանում այս տարի տնկվելու է  մոտ կես միլիոն ծառ։ Այս մասին Ֆեյսբուքում գրում  է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ 

Գրառման մեջ, մասնավորապես կարդում ենք․ «Անտառվերականգնումը դյուրին գործ չէ, հսկայական աշխատանք է կատարվում մինչև տնկելը, այնուհետև 8-10 տարի ժամանակ է պետք որպեսզի տնկիները պատշաճ խնամքի դեպքում անտառ դառնան:

Այս տարի մոտ կես միլիոն կտնկենք, որը կլինի նախավարժանք հաջորդ տարվա 10 միլիոն ծրագրին, որն էլ իր հերթին նախավարժանք կլինի մինչև 2050 թվականը նախատեսվող հարյուր միլիոնավոր ծառերի տնկման համար:

Եթե կարող ես երազել, կարող ես և իրականացնել

ՄԻԱՑԵՔ !!!»։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այս տարի 424 մլն դրամ է հատկացրել`մինչև տարեվերջ 140 հա–ի վրա 500 000 ծառ տնկելու համար։ Ծրագրի արդյունքում ստեղծվել է 1000 ժամանակավոր աշխատատեղ։

 

  • Կիսվել: