հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանում ՀՌՕ օդաչուները ձմռանը մոտ 900 ժամ թռիչքներ են կատարել

Հայաստանում ՀՌՕ օդաչուները ձմռանը մոտ 900 ժամ թռիչքներ են կատարել

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի ստորաբաժանման օդաչուները ձմեռային ուսումնական շրջանում ավարտին են հասցրել մարտական պատրաստության թռիչքների պլանը, իսկ անձնակազմի ընդհանուր թռիչքային ժամանակը կազմել է մոտ 900 ժամ։ Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
 
Հարավային ռազմական օկրուգի օպերատիվ-մարտավարական ավիացիայի զինծառայողները տարեսկզբից 300 ժամից ավելի թռիչք են իրականացրել բազմաֆունկցիոնալ ՄիԳ-29 կործանիչներով։ Միջոցառումների ընթացքում հիմնական խնդիրներն էին կատարելագործել օդաչուների հմտությունները տարբեր բարձրություններում, մարտական մեքենաների նորմատիվային շահագործումը և անձնակազմի գործողությունները ստորաբաժանումներում և ջոկատներում:
 
Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի բանակային ավիացիոն անձնակազմերի թռիչքները Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռներով կազմել է ավելի քան 500 ժամ։
 
Ուղղաթիռի օդաչուների վերապատրաստման հիմնական խնդիրներն են եղել` թռիչքների իրականացումը բարձր լեռնային շրջաններում տարբեր բարձրություններով և արագություններով, ինչպես նաև սավառնող ռեժիմով, անձնակազմի գործողությունները կազմավորման ստորաբաժանումների հետ «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում:
Բացի այդ, ուսումնական թռիչքների առնվազն 40%-ն իրականացվել է գիշերային ժամերին։
Հայաստանի հարավային ռազմական օկրուգի օդաչուների ուսումնական գործունեության առանձնահատկությունները տարածքի բնակլիմայական և ռելիեֆային պայմաններն են, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, բարձրադիր վայրերում առատ տեղումները՝ ձյան, կարկուտի, անձրևի և մառախուղի տեսքով։

  • Կիսվել: