Ակնկալվում է, որ հնդկական Akash զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Հայաստան կսկսվեն մի քանի ամսից. աղբյուր
Ակնկալվում է, որ հնդկական Akash զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Հայաստան կսկսվեն մի քանի ամսից: Այս մասին հայտնում է հնդկական ANI լրատվամիջոցը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության իր աղբյուրին։
Նշվում է, որ Հայաստանից հետո այդ ՀՕՊ համակարգի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Ֆիլիպինները, Բրազիլիան և Եգիպտոսը:
Ավելի վաղ հայտմի էր դարձել, որ Հայաստանը կարող է Հնդկաստանից գնել Akash փոքր հեռահարության զենիթահրթիռային համակարգեր: