ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ողջունում ենք սահմանազատման հարցով ձեռք բերված համաձայնությունը. Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար

Ողջունում ենք սահմանազատման հարցով ձեռք բերված համաձայնությունը. Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար

Ողջունում ենք սահմանազատման հարցով ձեռք բերված համաձայնությունը: Այս մասին ասել է Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պետեր Միխալկոն՝ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համապատասխան համաձայնության մասին:

՛՛Ինչ-որ պահի գործընթացին միացավ Եվրոպական խորհրդի նախագահը, և կողմերը սկսեցին համակարգված աշխատել: Անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել այդ գործընթացին՛՛,- նշել է Միխալկոն։

Դեսպանը հավելել է, որ ԵՄ-ն ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ տարբեր ոլորտներում և ֆինանսական աջակցություն տրամադրում տարածաշրջանում գործընկերներին: ՛՛Մենք ցանկանում ենք տեսնել խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկաս»,-նշել է նա:

Միխալկոյի խոսքով՝ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպումն էլ տնտեսական բնույթ է կրել, և Բաքուն տեղեկացվել է այդ մասին:

Միխալկոն հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է ակտիվ երկխոսությունը նաև Բաքվի հետ և հանդես կգա Ադրբեջանում ականազերծման նոր նախաձեռնությամբ:

  • Կիսվել: