շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. նրան ձերբակալել են Սուրբ Աննա եկեղեցու մոտ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. նրան ձերբակալել են Սուրբ Աննա եկեղեցու մոտ

Մայիսի 16-ին՝ ժամը 19:10-ին, ՆԳՆ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել հանրահավաքի մասնակից 30-ամյա մի տղամարդու։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 թղթե փաթեթ:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: