Սարիգյուղում՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ)
Տավուշից դեպի Երևան քայլերթի մասնակիցները հասել են Սարիգյուղ:
՛՛Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք՛՛,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանը նշեց, որ այդ օրը գտվելով Երևանում, պետք է նաև որոշակի իմաստով հռչակեն այն մասին, թեպետ գողացած, բայց երբեք չուրացված, չմոռացված է մեր եռատոնը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի համար պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ քայլերթ են սկսել դեպի ՀՀ մայրաքաղաք:
Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։