շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ-ն պետք է մեծացնի ճնշումն Իսրայելի վրա. թուրք պաշտոնյա

ԱՄՆ-ն պետք է մեծացնի ճնշումն Իսրայելի վրա. թուրք պաշտոնյա

ԱՄՆ-ն այն երկրներից է, որը կարող է նպաստել Գազայի հատվածի ճգնաժամի արագ կարգավորմանը։ Դա անելու համար նա պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ֆուաթ Օքթայը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կողմերից մեկը, որը կդադարեցնի այս պատերազմը, ԱՄՆ-ն է: Նա պետք է մեծացնի ճնշումն Իսրայելի վրա՛՛:

Ըստ Օքթայի՝ Անկարայի ու Վաշինգտոնի միջև Գազայում տիրող իրավիճակի շուրջ տարաձայնություններ կան։

՛՛Թուրքիան խնդիր չունի Իսրայելի ժողովրդի հետ, խնդիրը բռնություններն ու քաղաքականությունն են, որ այս երկրի վարչակազմն իրականացնում է Գազայում։ Այստեղ կրակի շուտափույթ դադարեցումը և տարածաշրջան հումանիտար օգնության մատակարարման ապահովումը Թուրքիայի առաջնահերթություններից են՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: