Բյուրականի աստղադիտարանը հայտարարում է գիտական լրագրության մրցույթ
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը հայտարարում է գիտական լրագրության հերթական մրցույթը, տեղեկացնում է աստղադիտարանի Հանրային կապերի բաժինը։
Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանում գիտական լրագրության զարգացմանը, գիտության և հանրության միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև խրախուսել այս ոլորտում գործունեություն ծավալող լրագրողներին։
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք 2023-ի ընթացքում լուսաբանել են Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը կամ հրապարակել են աստղագիտությանը և հարակից գիտություններին վերաբերող նյութեր։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը։
Այս տարի մրցանակ կտրվի մեկ անվանակարգում` 2023-ի առավել ակտիվ լրագրողի մրցանակ՝ ամբողջ տարվա կտրվածքով հրապարակված նյութերի քանակով և բազմազանությամբ։ Անվանակարգի համար սահմանված է դրամական մրցանակ` 75,000 ՀՀ դրամ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հրապարակված նյութերի հղումները կամ դրանց թվայնացված տարբերակները, եթե թվային չեն: Նվազագույն քանակը հինգն է։
Կիտարկվեն միայն հեղինակային աշխատանքները։ Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 04-ը։ Արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 14-ին։