Այսօրվանից ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր համերգներին․ Սերգեյ Սմբատյան
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը գրում է․
«Սիրելի՛ բարեկամներ,
Ուրախ եմ հայտարարելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2023/2024 թթ. համերգաշրջանը, որն այսօր կմեկնարկի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգով։
Մեզ սպասվում են հիանալի ելույթներ բացառիկ երիտասարդ երաժիշտների հետ, որոնք փառատոնի հյուրը կլինեն առաջիկա շաբաթների ընթացքում:
Այսպիսով, սկսած այսօրվանից՝ ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր համերգներին՝ միասին վայելելու հանրահայտ արտիստների վիրտուոզ կատարումներն ու դասական երաժշտության հրաշալի մթնոլորտը:
Կհանդիպենք կարճ ժամանակ անց»: