ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զինավոր Մեղրյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում նոր պաշտոն ունի

Զինավոր Մեղրյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում նոր պաշտոն ունի

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հրամանով Զինավոր Մեղրյանը նշանակվել է բռնցքամարտի ֆեդերացիայի Երևան քաղաքի տարածքային աշխատանքների պատասխանատու համակարգող: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։

«Զինավոր Մեղրյանը ծնվել է 1983 թվականի մայիսի 26-ին: Ավարտել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը: Իրավական գիտությունների թեկնածու է, փաստաբանների պալատի նախագահի ծրագրերի գծով խորհրդական: Զինավոր Մեղրյանը ղեկավարել է մի շարք կազմակերպություններ, իրականացրել է նաև բազմաթիվ հասարակական ծրագրեր:

Զինավոր Մեղրյանը պարբերաբար կայցելի մայրաքաղաքի մարզակառույցներ, տեղում կծանոթանա տարվող աշխատանքներին, առկա խնդիրներին և կփորձի ֆեդերացիայի ղեկավարության ու մարզադպրոցների պատասխանատուների հետ համատեղ նպաստել մարզադպրոցներում բռնցքամարտի մարզումային պայմանների բարելավմանը, ինչպես նաև մյուս խնդիրների կարգավորմանը»,- նշում են ֆեդերացիայից:

 

  • Կիսվել: