ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զիդանը և Բենզեման մեկական ձայն են ստացել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում

Զիդանը և Բենզեման մեկական ձայն են ստացել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում

Ապրիլի 10-ին Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն էր։ Երկրորդ փուլ են անցել երկրի ներկայիս ղեկավար Էմանուել Մակրոնը (27,84%) և Ազգային հանրահավաք կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը (23,15%)։

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի օգտին ևս քվեարկվել են նախագահական ընտրություններում, հայտնում է RMC Sport-ը։

Ֆուտբոլիստը մեկ ձայն է ստացել Ռուբեյ կոմունայի ընտրողից։ Սակայն քվեաթերթիկն, իհարկե, անվավեր է ճանաչվել։

Մեկ այլ ընտրական քվեաթերթիկի վրա գրված է եղել ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանի անունը, գրում է armsport-ը։

  • Կիսվել: