երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
«Յուվենտուսը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Յուվենտուսը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Յուվենտուսը» հեռացրել է Տիագո Մոտային և գլխավոր մարզչի պաշտոնին նշանակել է Իգոր Տուդորին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2025թ. հունիսի 30-ը ներառյալ։ Համաձայնագիրը ներառում է ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու կետ:

Մոտան թիմի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2024թ. հուլիսին։ Թիմը նրա գլխավորությամբ 42 խաղում տարել է 18 հաղթանակ, գրանցել 16 ոչ-ոքի և կրել 8 պարտություն։

Տուդորի նախորդ աշխատավայրը «Լացիոն» էր։ Խորվաթ մասնագետը նախկինում մարզել է նաև «Մարսելը», «Վերոնան», «Ուդինեզեն», «Գալաթասարայը» և այլ ակումբներ։ Նա «Յուվենտուսում» աշխատելու փորձ ունի. 2020/21 մրցաշրջանում եղել է Անդրեա Պիռլոյի մարզչական շտաբում։

 

  • Կիսվել: