հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Յուրի Սաքունցը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ՝ ճկույթով քաշելով գնացքի երկու վագոն՝ 65 տոննա կշռով (տեսանյութ)

Յուրի Սաքունցը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ՝ ճկույթով քաշելով գնացքի երկու վագոն՝ 65 տոննա կշռով (տեսանյութ)

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի Էլ. հավաքակայանն այսօր բազմամարդ էր։ Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենից:

«Աշխարհի բազմակի ռեկորդակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ՝ ճկույթով քաշելով գնացքի երկու վագոն, 65 տոննա կշռով։ Սաքունցը գերազանցեց փետրվար ամսին իր իսկ սահմանած ռեկորդը՝ մեկ վագոն 33 տոննա։

Շնորհավորում ենք ռեկորդակրին՝ մաղթելով ոգու ամրություն, նորանոր նվաճումներ ու վերելքներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: