հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ․ Մալխաս Ամոյանը եզրափակչում է

Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԱԱ․ Մալխաս Ամոյանը եզրափակչում է

Իսպանիայում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 77 կգ քաշայինների կիսաեզրափակչում 9-5 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ, գրում է armsport.am-ը:

Եզրափակիչ գոտեմարտում Ամոյանը կմրցի մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի հետ։

Ամոյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից , որտեղ հաղթել էր Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Մոխտարիին (1-1), 1/8 եզրափակիչում նա 3-0 հաշվով առավելության էր հասել Մեքսիկայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել էր ղրղզ Ակիլբեկ Տալանտբեկովին:

 

  • Կիսվել: