երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Հրայր Ալիխանյանը պարտվեց բրոնզի համար պայքարում

Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Հրայր Ալիխանյանը պարտվեց բրոնզի համար պայքարում

74 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Հրայր Ալիխանյանը ցավալի պարտություն կրեց Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում՝ վճռորոշ գոտեմարտում 5։7 հաշվով զիջելով մոլդովացի Վասիլ Դիակոնին, գրում է armsport.am-ը:

Հիշեցնենք՝ Ալիխանյանը մեկնարկում տարած 2 հաղթանակից հետո քառորդ եզրափակչում 2։4 հաշվով զիջել էր ադրբեջանցի Հաջիմուրադ Գաջիևին, վերջինս հասել էր եզրափակիչ և Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել։

Սփոփիչ գոտեմարտում արդեն Ալիխանյանը 10։0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել կոլումբացի Յոհան Սեբաստիան Սերնա Ռոդրիգեսին և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել։

Այսօր ավելի վաղ ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճել էր Մ23 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը։

 

  • Կիսվել: