շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ըմբշամարտի ԱԱ․ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը հնարավորություն ունեն պայքարելու բրոնզի համար

Ըմբշամարտի ԱԱ․ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը հնարավորություն ունեն պայքարելու բրոնզի համար

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը հնարավորություն ունեն պայքարելու բրոնզե մեդալների համար։

Արսեն Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի ալբանացի Իսլամ Դուդաևի, իսկ Թևանյանը՝ սփոփիչ առաջին գոտեմարտում ուժերը կչափի բուլղարացի Վլադիմիր Դուբովի հետ, իսկ հաղթանակի դեպքում կգոտեմարտի Հնդկաստանի ներկայացուցչի հետ:
 
Հիշեցնենք՝ Հարությունյանը 1/4-ում 0:10 հաշվով պարտվել է Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուչիին, իսկ Թևանյանը մեկնարկում զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Մայքլ Դիակոմիհալիսին։ Ճապոնացի և ամերիկացի ըմբիշները հասել են մինչև եզրափակիչ, ինչի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչները սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու իրավունք են ստացել։

  • Կիսվել: