ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Լյուդվիգյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր:

55 կգ քաշայինների եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչ գոտեմարտում պարտություն է կրել և բավարարվել արծաթե մեդալով:

Լյուդվիգյանը պատանիների ԵԱ-ում, նախքան եզրափակիչ հասնելը, անցկացրել է 3 հաղթական գոտեմարտ՝ առավելության հասնելով լեհ, շվեդ և թուրք մրցակիցների նկատմամբ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 65 կգ քաշային Վահե Հովհաննիսյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 9:0 հաշվով հաղթելով Շվեդիայի ներկայացուցչին:

Այսօր՝ հունիսի 15-ին, երրորդ տեղի համար կպայքարի 45 կգ քաշային ըմբիշ Սամվել Խաչատրյանը, իսկ Ալեքս Մարգարյանը (51 կգ) և Գրիշա Ոսկանյանը (92 կգ) կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր: Եվրոպայի պատանեկան առաջնությունը կտևի մինչև հունիսի 19-ը:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 10 ըմբիշ՝ Սամվել Խաչատրյանը (45 կգ), Տիգրան Գալստյանը (48 կգ), Ալեքս Մարգարյանը (51 կգ), Հայկ Լյուդվիգյանը (55 կգ), Գասպար Տերտերյանը (60 կգ), Վահե Հովհաննիսյանը (65 կգ), Արարատ Վարդերեսյանը (71 կգ), Արման Մովսիսյանը (80 կգ), Գրիշա Ոսկանյանը (92 կգ) և Ռաֆայել Թովմասյանը (110 կգ):

Ազատ ոճի պատանեկան հավաքականի կազմում էլ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են Արման Հարությունյանը (45 կգ), Սաշա Պետրոսյանը (48 կգ), Նարեկ Հակոբյանը (51 կգ), Արտավազդ Հարությունյանը (55 կգ), Արման Մուսիկյանը (60 կգ), Նարեկ Նիկողոսյանը (65 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (71 կգ), Պապին Հունանյանը (80 կգ) և Հենրիկ Հայկյանը (92 կգ):  

  • Կիսվել: