երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Յամալը նշել է, թե որն է իր ֆուտբոլային երազանքը

Յամալը նշել է, թե որն է իր ֆուտբոլային երազանքը

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը պատասխանել է իր ֆուտբոլային երազանքի մասին հարցին։

«Ո՞րն է իմ ֆուտբոլային երազանքը։ Ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգան «Բարսելոնայի» հետ»,- ասել է Յամալը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը երիտասարդ իսպանացու տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո:

  • Կիսվել: