Յամալը կարող է բաց թողնել Ատլետիկոյի դեմ գավաթային հանդիպումը․ ինչ է պատահել
Փետրվարի 26-ին «Բարսելոնան» Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում կխաղա Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Կատալոնացիների առանցքային խաղացողներից մեկը՝ Լամին Յամալը, կարող է բաց թողնել հանդիպումը, գրում է armsport.am-ը:
Թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը գնահատել է 17-ամյա խղացողի` հանդիպմանը մասնակցելու հնարավորությունները.
«Մենք պետք է սպասենք 24 ժամ, որպեսզի տեսնենք՝ արդյոք նա հասանելի կլինի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում: Բայց ես իսկապես հույս ունեմ, որ Լամինը կլինի թիմում»,- նշել է գերմանացի մասնագետը։
Ընթացիկ մրցաշրջանում Լամինը 33 խաղում դարձել է 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Յամալը ոտնաթաթի վնասվածք է ստացել Լա լիգայի 25-րդ տուրի «Լաս Պալմասի» դեմ խաղում (0։2):