չորեքշաբթի, մարտ 12
12 / 3 / 2025
WTA. Էլինա Ավանեսյանն առաջադիմել է

WTA. Էլինա Ավանեսյանն առաջադիմել է

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը բարձրացել է 4 աստիճան եւ 44-րդն է։

Առաջատարը Բելառուսի ներկայացուցիչ Արիան Սաբալենկան է։ Լավագույն տասնյակում են նաեւ լեհ Իգա Շվյոնտեկը, ամերիկացի Կոկո Գաուֆը, իտալացի Յասմին Պաոլինին, ամերիկացիներ Ջեսիկա Պեգուլան ու Մեդիսոն Քիզը, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան, չինացի Ցինվեն Չժենը, ամերիկացի Էմմա Նավարոն եւ իսպանացի Պաուլա Բադոսան։

Էլինա Ավանեսյանն այս շաբաթ կմասնակցի Դուբայի WTA-1000 մրցաշարին։ Առաջին շրջանում նրա մրցակիցը կլինի աշխարհի 14-րդ ռակետ, ռուսաստանցի Միրա Անդրեեւան։

  • Կիսվել: