Վրաստանը ջախջախեց Չեխիային, Խվիչան՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի B լիգայի 1-ին խմբի 1-ին տուրի խաղում Վրաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Չեխիայի հավաքականին և ջախջախիչ հաղթանակ տարել, գրում է armsport.am-ը:
Հանդիպումն ավարտվել է Վրաստանի հաղթանակով՝ 4։1 հաշվով։
Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացել է հարձակվող Խվիչա Կվարացխելիան՝ անրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Ընդմիջումից հետո Գեորգի Չակվետաձեն կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ Ժորժ Միկաուտաձեն և Գեորգի Կոչորաշվիլին այնուհետև հաշիվը դարձրել են խոշոր: Չեխիայի հավաքականի կազմում հեղինակության գնդակը խփել է Լուկաշ Կալվախը: