կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Վրաստան-Չեխիա ֆուտբոլային խաղը դիտելիս վրացի երկրպագու է մահացել

Վրաստան-Չեխիա ֆուտբոլային խաղը դիտելիս վրացի երկրպագու է մահացել

Վրացի երկրպագու է մահացել է Վրաստան - Չեխիա ֆուտբոլային խաղը դիտելիս, հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Վրաստանի արևմուտքում ՝ Գուրջաանիում, որտեղ խաղը ցուցադրվել էր մշակույթի և հանգստի այգում: Ականատեսների խոսքով՝ մինչև 60 տարեկան տղամարդը սրտի կաթված է ստացել և տեղում մահացել:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի և Չեխիայի հավաքականների միջև հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

 

  • Կիսվել: