Վինիսիո՞ւս, թե՞ Մբապե․ Ալոնսոն որոշել է Ռեալի 11 մետրանոցների հիմնական իրացնողին
Մադրիդի «Ռեալի» ընթացիկ առաջնության 11 մետրանոցների հիմնական իրացնող է նշանակվել հարձակվող Կիլիան Մբապեն։ Աստղային հարձակվողը կմնա մադրիդյան ակումբի գլխավոր հարվածային ուժը և հնարավորություն կունենա ավելացնելու իր խփած գոլերի թիվը, գրում է armsport.am-ը:
AS-ի տեղեկությունների համաձայն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն այս պատասխանատու դերը վստահել է 26-ամյա Կիլիան Մբապեին, ով կլինի թիմի առաջատար հարձակվողը։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում ֆրանսիացին ակումբային մակարդակում անցկացրել է 59 հանդիպում, խփել 44 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։


