Վազգեն Թևանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱ
Վազգեն Թևանյանը Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար:
65 կգ քաշային կարգում, սփոփիչ գոտեմարտում Թևանյանը 3:0 հաշվով հաղթել է լեհ Կշիշտով Բիենկովսկիին:
Բրոնզե մեդալի համար պայքարում Վազգենի մրցակիցը կլինի վրացի Գոգա Օտինաշվիլին: