Վարսենիկ Մանուչարյանի և Աշոտ Չախոյանի արդյունքները լողի ԱԱ-ում
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված լողի աշխարհի առաջնությունում (25 մետրանոց լողավազան) Հայաստանը ներկայացրել են Վարսենիկ Մանուչարյանը և Աշոտ Չախոյանը: Նրանց մրցավայր էր ուղեկցել հավաքականի ավագ մարզիչ Արման Վահանյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը (armnoc.am):
Վարսենիկ Մանուչարյանը մրցեց 100 մետր բատերֆլայ և 50 մետր ազատ ոճում, Աշոտը Չախոյանը ՝ 50 մետև և 100 մետր բրաս լողաոճում։
Վարսենիկ Մանուչարյանը ցույց տվեց համապատասխանաբար 1, 00.51 և 26, 26, ժամանակ և երկու դեպքում էլ գրանցեց Հայաստանի ռեկորդ: Աշոտ Չախոյանը 100 մետրն անցավ 1, 02. 57: Նույն ոճի 50 մետրում նա դարձյալ ցույց տվեց 28, 29 վրկ, բայց չնչին սխալի պատճառով որակազրկվեց:
Լավագույն ցուցանիշը Վարսենիկ Մանուչարյանի զբաղեցրած 30-րդ տեղն է 100 մետրում ՝ 60 մրցակցուհիների պայքարում: