երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Վարազդատ Լալայանը դարձավ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Վարազդատ Լալայանը դարձավ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով  դարձավ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն։

Այս քաշային կարգում հանդես եկած հայազգի Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, երկամարտում գրանցել է 455 կգ արդյունք (210+245) և գրավել 4-րդ հորիզոնականը։

  • Կիսվել: