երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Վաղը կմեկնարկի «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը՝ 200.000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով

Վաղը կմեկնարկի «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը՝ 200.000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով

Սեպտեմբերի 28-ին Հայաստանում երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը, որին 72 մարզիկ կմասնակցի 22 երկրներից:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է՝ 200.000 ԱՄՆ դոլար:
 

Մրցաշարին ընդառաջ Հայաստանի հավաքականի մարզիկները Օլիմպավանում հանդիպում են ունեցել Հայաստանի Հակադոպինգային գործակալության ժ/պ տնօրեն Դավիթ Մոսինյանի, հավաքականի մարզիչների հետ։

Քննարկման արդյունքում մարզիկները ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները, գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի կողմից լսել են կարևոր ցուցումներ և խորհուրդներ։

Հայաստանի սամբոյի հավաքականը այս օրերին վերջին մարզումներն է անցկացնում Օլիմպավանում՝ լավագույնս պատրաստվելով «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարին, հայտնում է armsport.am-ը: 

  • Կիսվել: