շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վաչե Քոչարյանը հետապնդում է առաջատարներին. Շախմատի Մ8, Մ10, Մ12 ԱԱ

Վաչե Քոչարյանը հետապնդում է առաջատարներին. Շախմատի Մ8, Մ10, Մ12 ԱԱ

Բաթումիում ընթացող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 8-րդ տուրում Վաչե Քոչարյանը, սպիտակներով հաղթելով ղազախ Դանիս Կուանդիկուլիին, վաստակեց 6 միավոր: Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում Վաչեն 7-րդ տեղում է: Նա մեկ միավորով է զիջում 2 առաջատարներին: Քոչարյանի արդյունքը լավագույնն է հայ շախմատիստների շրջանում:

Նույն տարիքային խմբում Տիրան Համբարձումյանը 5,5 միավորով 20-րդ տեղում է: Նա սպիտակներով հաղթել է ուզբեկ Բիլոլիդին Օբիդովին:

Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում Վոլոդյա Թորոսյանը սևերով պարտվել է իրանցի շախմատիստին: Վոլոդյան 5 միավորով ընթանում է 27-րդ տեղում: Նույն խմբում Նարեկ Ղազարյանը սևերով հաղթանակ է տարել և 5,5 միավորով բարձրացել 15-րդ հորիզոնական:

5,5 միավոր է վաստակել նաև մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում ելույթ ունեցող Նարե Իսախանյանը: Նարեն 11-րդ տեղում է:

Այսօր կկայանան 9-րդ տուրի մրցախաղերը: Առաջնության ավարտին մնացել է 3 տուր:

  • Կիսվել: