«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս պաշտպանի հետ
«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ռուս պաշտպան Դմիտրի Տիխիյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
32-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նիժնի Նովգորոդն» էր, որի կազմում 26 խաղում նա 2 գոլային փոխանցում է կատարել։ Նախկինում նա հանդես է եկել նաև ռուսական այլ ակումբներում` «Խիմկիում», «Լուչում», Վորոնեժի «Ֆակելում», Տոմսկի «Տոմում» և Վլադիկավկազի «Սպարտակում»։