շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուկրաինայի ընդգրկումը խորհրդանշական է. ՈւԵՖԱ-ի նախագահը՝ ԱԱ-2030-ի մասին

Ուկրաինայի ընդգրկումը խորհրդանշական է. ՈւԵՖԱ-ի նախագահը՝ ԱԱ-2030-ի մասին

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Իսպանիայի և Պորտուգալիայի հետ 2030թ. Աշխարհի առաջնությունն ընդունելու Ուկրաինայի համատեղ հայտի մասին։

«Ուկրաինան իր ներդրումն է ունենալու, ինչպես մյուս երկրները։ Դեռ հստակեցված չէ, թե քանի խաղ և որտեղ կանցկացվի, սակայն Ուկրաինայի ընդգրկումը խորհրդանշական առումով հետաքրքիր է։ Այդ մրցաշարը նվիրված կլինի աշխարհին»,- Չեֆերինի խոսքերը մեջբերում է A Bola-ն։

Հիշեցնենք, որ Եգիպտոսը, Հունաստանը և Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Ուրուգվայը, Արգենտինան, Պարագվայը և Չիլին նույնպես համատեղ հայտեր են ներկայացրել Մունդիալ-2030-ն ընդունելու համար:

  • Կիսվել: