հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Տուր դե Ֆրանսից» արդեն դուրս է մնացել 30 հեծանվորդ

«Տուր դե Ֆրանսից» արդեն դուրս է մնացել 30 հեծանվորդ

Հանրահայտ «Տուր դե Ֆրանս» բազմօրյա հեծանվավազքում շարունակվում են ավելանալ կորոնավիրուսով վարակված հեծանվորդների թիվը:

Անցած 16-րդ մրցափուլում այդ պատճառով մրցումներից դուրս մնացին «Սիտրոենի» ֆրանսիացի հեծանվորդներ Օրելիեն Պարե-Պենտրեն ու Միշել Շերելը, ինչպես նաև գերմանացի Մաքսիմիլիան Վալշայդը: Վերջինիս հայրենակից Լենարդ Կեմնան ելույթն ավարտել է մեկ այլ հիվանդության պատճառով:

Ինչպես նշում է ֆրանսիական «Էկիպ» թերթը, մրցավազքին մասնակցող 176 հեծանվորդներից պայքարից արդեն դուրս է մնացել 30-ը, որից մեծ մասը կորոնավիրուսի պատճառով:

«Տուր դե Ֆրանսի» ավարտին մնացել է 5 մրցափուլ: Ընդհանուր հաշվարկով մրցավազքը գլխավորում է դանիացի Յոնաս Վինգեգարդը: Նրանից 2 րոպեով ետ են մնում սլովենացի Տադեյ Պոգաչարը և բրիտանացի Գերանտ Թոմասը:

  • Կիսվել: