կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը Եվրոպայի առաջնությանում

Ծանրորդ Պետրոս Պետրոսյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը Եվրոպայի առաջնությանում

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու անդամները շարունակում են ելույթները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մրցումային նախավերջին օրը պայքարի մեջ մտան 109 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականից 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ փորձեց բարձրացնել 165 կգ, սակայն վնասվածք ստացավ: Նա չի շարունակի պայքարը ԵԱ-ում:

Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը:  96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր:

  • Կիսվել: