Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 365 կգ (174+191) արդյունքով գրավեց 5-րդ տեղով: Կարապետյանը պոկում վարժությունում դարձավ արծաթե մեդալակիր:
Հայաստանի ներկայացուցիչներչից Վարդան Մանուկյանը զրո ստացավ հրում վարժությունում ու դուրս մնաց պայքարից:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանը նվաճել էր իր առաջին ոսկին: Եվրոպայի չեմպիոն էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը, գրում է armsport.am-ը: