շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
Ծանրամարտի ԱԱ․ Հակոբ Մկրտչյանը ու Դավիթ Հովհաննիսյանը չկարողացան պայքարել մեդալների համար

Ծանրամարտի ԱԱ․ Հակոբ Մկրտչյանը ու Դավիթ Հովհաննիսյանը չկարողացան պայքարել մեդալների համար

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ դեկտեմբերի 12-ին A խմբում պայքարի մեջ պետք է մտնեին 96 կգ քաշայիններ Դավիթ Հովհաննիսյանը և Հակոբ Մկրտչյանը, գրում է armsport.am-ը:

Մկրտչյանը հենց մեկնարկից հրաժարվեց պայքարից: Ամենայն հավանականությամբ 27-ամյա ծանրորդի մոտ վնասվածք է հայտնաբերվել։

Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչը` Դավիթ Հովհաննիսյանը, պոկում վարժությունում բարձրացրեց 163 կգ: Իսկ հրում վարժության երկու անհաջող մոտեցումից հետո զրո ստացավ:

Նշենք, որ Հայաստանի տղամարդկանց ընտրանին դեռևս ոչ մի մեդալ չի նվաճել ընթացիկ աշխարհի առաջնությունում:

 

  • Կիսվել: